Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Սա արդարադատության ծաղր է»

«Սա արդարադատության ծաղր է»
12.05.2025 | 11:28

Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը մայիսի 6-ին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժաղովում՝ ներկայացնելով Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատական գործընթացը ՝ կոչ անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել Բաքվի վրա.

«Սա արդարադատության ծաղր է. փակ նիստեր, փաստաբանի հետ հանդիպման անհնարինություն, նույնիսկ Աստվածաշունչ տալն են մերժել:

Նրան խոշտանգել են հացադուլի ժամանակ...

Մեկ օրինակ, Վարդանյանը աշխարհի տարբեր երկրներում կարիք ունեցողներին օգնող «Ավրորա» հումանիտար նախաձեռնությունների հասարկական կազմակերպության համահիմնադիրներից է: Կազմակերպությունը անկախ աուդիտով ստուգվում է: Հիմա Ադրբեջանը պնդում է, ո ր այդ կառույցի միջոցով Ռուբեն Վարդանյանը տեռորիզմ է ֆինանսավորել»:

Հավելենք` hաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 13-ին:

Հղումը`

https://www.kavkaz-uzel.eu/articles/411104...

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ